Հավաքական Արևմուտքը ներսից խաթարում է ՄԱԿ-ի գործունեությունը, բայց այսօր կազմակերպությանն այլընտրանքներ դեռ չկան։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ներկայումս «ՄԱԿակենտրոն» համակարգը կրկին ճգնաժամի մեջ է։ Կազմակերպությանը հաճախ մեղադրում են չափից դուրս բյուրոկրատիայի, դանդաղկոտության, ջանքերի կրկնօրինակման, միջոցների ոչ ռացիոնալ օգտագործման և այլնի մեջ։ Սակայն, ՄԱԿ-ի երերուն հեղինակության և անբավարար արդյունավետության արմատները նախ և առաջ պետք է փնտրել ոչ թե ինչ-որ «բնածին արատների» մեջ, այլ «կոլեկտիվ Արևմուտքի» կործանարար գծում, որը խաթարում է կազմակերպությունը ներսից»,- ասել է Զախարովան ՌԴ ԱԳՆ կայքում մեկնաբանության մեջ։
Նրա խոսքով, կազմակերպության հեղինակությունը կարող է վերականգնվել, եթե արևմտյան երկրները «հրաժարվեն սեփական բացառիկության անհիմն պահանջներից և ցույց տան իրենց պատրաստակամությունը՝ շահերի հավասարակշռության վրա հիմնված հավասար միջազգային համագործակցության համար»:
Միաժամանակ, Զախարովան ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում ՄԱԿ-ին այլընտրանք դեռևս չկա։