Արևմուտքը չի կատարում Ռուսաստանի և ՄԱԿ-ի հուշագրով՝ համաշխարհային շուկաներ ռուսական գյուղմթերքի հասանելիության մասին հուշագրով իր խոստումները։
Այս մասին սեպտեմբերի 6-ին լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նա մատնանշել է արհեստականորեն ուռճացված պնդումները, թե հենց Ռուսաստանի գործողություններն են ճգնաժամի պատճառ դարձել պարենամթերքի և պարարտանյութերի շուկաներում։ Սակայն Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կոնկրետ փաստեր ունի, որոնք վկայում են նման հայտարարությունների ոչ արժանահավատ լինելու մասին։
«Մեր արևմտյան գործընկերները չեն անում այն, ինչ մեզ խոստացել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, այն է՝ նրանք որոշում չեն կայացնում բացառել լոգիստիկ պատժամիջոցները, որոնք խոչընդոտում են ռուսական հացահատիկի և պարարտանյութերի ազատ մուտքը համաշխարհային շուկաներ»,- ասել է Լավրովը։
Հիշեցնենք, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հուլիսի 22-ին հուշագիր են ստորագրել համաշխարհային շուկա ռուսական գյուղատնտեսական ապրանքների և պարարտանյութերի մատակարարման դյուրացման մասին։ Ինչպես պարզաբանել է ռուս նախարարը, փաստաթուղթը ենթադրում է ՄԱԿ-ի ներգրավում արտահանման սահմանափակումների վերացման գործում։ Միաժամանակ ուկրաինական պատվիրակությունը համաձայնագիր է ստորագրել Թուրքիայի և ՄԱԿ-ի հետ հացահատիկի արտահանման վերաբերյալ։



