Արեւմուտքից տաք օդային հոսանքներ են գալիս. Սո...

Պայմանավորված արեւմուտքից եկող տաք օդային հոսանքներով առաջիկա գիշերվանից սկսած հանրապետությունում առկա սառնամանիքները էականորեն կմեղմվեն։ Այսօր գիշերը օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Փետրվարի 13-ին, 14-ի գիշերը, 16-17-ին հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով կտեղա ձյուն»,-նշել է նա: