ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանին և խոսել Հայաստան-Արևմուտք, Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններից․
«Վերջին շրջանում զգալիորեն ակտիվացել են արևմտյան էմիսարները հայկական ուղղությամբ։ Մասնավորապես, նրանք առաջ են մղում ՆԱՏՕ-Հայաստան անհատական ադապտացված գործընկերության ծրագիրը։ Նրանց ջանքերը ուղղված են Մոսկվա-Երևան կապերի արժեզրկման, իսկ իդեալական վիճակում՝ ամբողջական խաթարման վրա։ Նրանք դա ընդհանրապես չեն թաքցնում։ Հիմա նաև փորձում են սեպ խրել Բաքվի հետ մեր գործընկերային հարաբերությունների վրա», - նշել է նա։