«Արևմտյան Ադրբեջանի փախստականները կվերադառնան իրենց պատմական հողերը․ դա նրանց անքակտելի իրավունքն է», հայտարարել է Արևմտյան Ադրբեջանի համայնքի ներկայացուցիչ Ազիզ Ալեքբերլին՝ փոխանցում է Report-ը։
«Սա մեր հայրենակիցների պատմական իրավունքն է։ Այսօր «ազատագրված» ինքնիշխան տարածքներում իրականացվում են լայնածավալ շինարարական և վերականգնողական աշխատանքներ։ Խոջալուն բարեկարգվում է։ Ղարաբաղում վերածնվում են գյուղերը, որոնք ավերվել էին հայերի կողմից, և մեր հարկադիր տեղահանվածները 30 տարվա բաժանումից հետո վերադառնում են իրենց հայրենի հողերը։ Արևմտյան Ադրբեջանում մեր տներն ու հողերն են, և փախստականներն նույնպես կվերադառնան իրենց բնիկ տարածքները։ Մենք դրանում վստահ ենք», – ընդգծել է ադրբեջանցի պաշտոնյան:



