«Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու գաղափարը պետք է ակտիվորեն տարածվի երկրի համալսարաններում, լրագրողներին տված մեկնաբանության մեջ ասել է Արևմտյան Ադրբեջան համայնքի խորհրդի նախագահ և Միլլի Մեջլիսի պատգամավոր Ազիզ Ալաքբարլին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նրա խոսքով՝ «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու գաղափարը երիտասարդ ուսանողներին հասցնելը հիմնարար նշանակություն ունի։
«Այս գաղափարի տարածումը համալսարաններում մեզ քայլ առ քայլ մոտեցնում է մեր հայրենի հող վերադառնալուն», - նշել է նա։
Ազիզ Ալաքբարլին նաև հայտնել է, որ այսօր ԲՊՀ-ում կազմակերպված «Մեծ ճանապարհորդության շարունակություն» կոնֆերանսի շրջանակներում բացվել է «Արևմտյան Ադրբեջանին» նվիրված ցուցահանդես։ Նա նշել է, որ ուսանողները կարող են տաղավարներում դիտել տարածաշրջանի ժառանգությունը արտացոլող տարբեր պատմական և մշակութային նյութեր։
Նա հավելել է, որ Արևմտյան Ադրբեջան համայնքը այս տարի 119 նամակ է ուղարկել միջազգային կազմակերպությունների։ Նա նշել է, որ այդ նամակները անպատասխան չեն մնացել.
«Այս տարվա ընթացքում մեր 11 փաստաթղթերը տարբեր լեզուներով տարածվել են որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և Տնտեսական և սոցիալական իրավունքների կոմիտեի պաշտոնական փաստաթղթեր»։ Համայնքն այս տարի հրապարակել է 35 հայտարարություն։ Այդ հայտարարությունները վերաբերում էին Հայաստանի և մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից Ադրբեջանի շահերի դեմ ուղղված գործողություններին։ Կայացել է նաև յոթանասունութ հանդիպում տարբեր օտարերկրյա ներկայացուցիչների հետ»:



