Արևաշատ գյուղի բնակչի մոտ ապօրինի պահվող թմրա...

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Արմավիրի մարզի Արևաշատ գյուղում փաստացի բնակվող 35-ամյա մի տղամարդ նույն գյուղում գտնվող, մեկ այլ անձի պատկանող և որպես պահեստ օգտագործվող վագոն-տնակներում ապօրինի պահում և օգտագործում է թմրանյութ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Ստուգման նպատակով Վաղարշապատի ոստիկանները մեկնեցին Արևաշատ, և իրավապահների տեղեկությունը հաստատվեց։

Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում խուզարկություն կատարվեց հիշյալ վագոն-տնակներում։

Հայտնաբերվեց 209 գրամ մարիխուանայի նմանվող զանգված, մեթադոնի տարաներ, մոխրացած հետքերով կաթուցիչներ ու ներարկիչներ, կանեփի ճյուղեր և այլն։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։