
Այսօր՝ մայիսի 3-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ Միքայել Պողոսյանի «Արև, սարեր ու սեր» ֆիլմի պրեմիարան՝ վառ կատակերգական մելոդրամա, որը սկվում է Մոսկվայում և հետո շարունակվում Հայաստանի բնաշխարհի հրաշագեղ տեսարանների նկարահանումներով:
Պողոսյանը ֆիլմի և՛ ռեժիսորն է, և՛ գլխավոր դերակատարը: Պրեմիերային ներկա էին դերասաններ, արվեստագետներ, հասարակական ու քաղաքական գործիչներ: Ներկա չէր կարողացել գտնվել ֆիմի գլխավոր դերակատարուհին՝ Ելենա Պոլկանսկայան՝ այլ նկարահանումների պատճառով, սակայն, Պողոսյանի խոսքով, իր ջերմ շնորհավորանքներն ու ողջույններն է ուղարկել ներկաներին:
Պողոսյանը բեմ հրավիրեց ֆիլմի ողջ ստեղծագործական թիմին և անհատապես շնորհակալություն հայտնեց յուրաքանչուրի ներդրած ջանքերի ու աշխատանքի համար:
Մինչ ֆիլմի մեկնարկը Միքայել Պողոսյանին հանձնվեց «Дух Огня» կինոփառատոնում «Լորիկ» ֆիլմի տղամարդու լավագույն դերակատարման մրցանակը: