«Առերեսման է ներկայացվել երեք այլ անձ, յուրաք...

«Զայրացած եմ ազգությամբ եզդի, անմեղ մարդու կալանավորման դատարանի որոշմամբ։ Դիմում եմ ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների համայնքների ղեկավարներին, հատկապես՝ Եզդիների համայնքին: Մեր երկրում ցույց ցրող ոստիկանների սուտ մատնություն, սուտ ցուցմունք տալու անպատիժ մնալու հետեւանքը հասավ նաեւ Ձեզ: Այսօր թիվ 17159323 քրեական վարույթով ԵԴ/0354/06/23 դատավորի որոշմամբ մեկ ոստիկանի ցուցմունքով կալանավորվել է Ֆայիզո Մ.-ն, ով բացարձակապես Քրեական օրենսգրքով ոչ մի արգելված արարք չի կատարել։ Կոչ եմ անում միանալ անարդարության դեմ պայքարին, օգտագործելով համայնքի ռեսուրսները, որովհետեւ ստեղծված խայտառակ անիրավ վիճակում միայն իրավական միջոցները բավարար եւ էֆեկտիվ չեմ համարում»,-երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել էր ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արսեն Մկրտչյանը: Փաստաբանը բազմաթիվ օտարերկրացիների գործեր պաշտպանում ու նաեւ ինձ համար առաջին դեպքն էր, երբ նա դիմում է որոշակի համայնքի: Ինչո՞վ է բացատրված, երբ դու ՖԲ էջումդ դիմեցիր Եզդի համայնքին՝ հարցիս փաստաբան Ա. Մկրտչյանը պատասխանեց. «Իրականում դատական իշխանությունը ազատ չէ, դատավորը կայացրեց դատական ակտ, որը արդար չէ: Մեկ տուժող ոստիկանի ցուցմունքի հիման վրա կալանավորվեց եզդի քաղաքացին, ով առնչություն չունի դեպքի հետ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ՀՀ վճռաբեկ դատարանն իրենց նախադեպային որոշումներով (Մուշեղ Սաղաթելյանի գործով), անթույլատրելի են համարում, երբ մեկ ցուցմունքով անձը ենթարկվի քրեական հետապնդման: Իմ պրակտիկայում գոնե վերջերս, մեկ դեպք է եղել, երբ Նիդեռլանդիայի քաղաքացին կալանավորվեց մեկ ոստիկանի առերեւույթ սուտ ցուցմունքի հիման վրա, ինչի մասին հաղորդում տվել ենք, սակայն քննություն այդպես էլ չի իրականացվում»: