Արեգ Միքայելյանը վերընտրվել է ՀՀ ԳԱԱ Վիկտոր Հ...

 ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության սեպտեմբերի 20-ի նիստում ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Արեգ Միքայելյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ-ից, Արեգ Միքայելյանը ներկայացրել է Բյուրականի աստղադիտարանի զարգացման ծրագիրըՆա նշեց Բյուրականի աստղադիտարանի 2022-2030թթ., 2022-2040թթռազմավարությունների մշակման անհրաժեշտության մասինկարևորեց միջճյուղային գիտությունների զարգացումըՀՀ ԳԱԱ ինստիտուտների և բուհերի հետ համագործակցությունըմիջազգային խոշոր ծրագրերին մասնակցությունըերիտասարդ մասնագետների ներգրավումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Արեգ Միքայելյանը ծնվել է 1962թ.` ԵրևանումԱվարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետըՆրա գիտական նախասիրություններն են՝ աստղագիտական շրջահայություններակտիվ գալակտիկաներբազմալիքայինօպտիկականենթակարմիր աստղագիտությունսպիտակ թզուկ և պայթյունային փոփոխականներաստղագիտական տվյալների շտեմարաններ և վիրտուալ աստղադիտարաններաստղաինֆորմատիկատիեզերական աստղագիտությունպատմամշակութային աստղագիտությունաստղագիտական եզրաբանություն:

Արեգ Միքայելյանի տպագրած աշխատանքներն են՝ 156 հոդված գրախոսվող ամսագրերումորից 67-ը՝ միջազգային, 15 հոդված գրքերում, 119 հոդված գիտաժողովի նյութերի ժողովածուներում, 22 էլեկտրոնային կատալոգ, 8 գիրք/գրքույկ, 12 գրքերի խմբագրում, 10 նախատիպգիտաժողովների 30 թեզիս, 14 գիտահանրամատչելի հոդված, 20 տեղեկատվական հոդված:

Արեգ Միքայելյանը ղեկավարել է ՀՀ Գիտության պետական կոմիտեի թեմատիկ, ANSEF, CRDF ARP1-2849-YE-06, ISTC A-1451, A-1606, CNRS, DFG, DAAD, NASA, COST, Erasmus + և այլ դրամաշնորհային ծրագրեր:

Արեգ Միքայելյանն անդամակցում է Միջազգային աստղագիտական միությանը (ՄԱՄ, IAU), Եվրոպական աստղագիտական ընկերությանը (EAS), Եվրոպական ֆիզիկոսների ընկերությանը (EPS), Եվրասիական աստղագիտական ընկերությանը (EAAS), «Եվրագիտություն» ընկերությանը (Euroscience), Ամերիկյան աստղագիտական ընկերությանը (AAS), Խաղաղօվկիանոսյան աստղագիտական ընկերությանը (ASP), Եվրոպական ֆիզիկական ընկերությանը (EPS), Վիրտուալ աստղադիտարանների ալյանսին (IVOA), Մոլորակային տվյալների միջազգային ալյանսին (IPDA), Աստղագիտությունը մշակույթում եվրոպական ընկերությանը (SEAC), Ժամանակակից աստղագիտության ընկերությանը (SoMA), Եվրոպական ենթատարածաշրջանային աստղագիտական խորհրդին (SREAC), «Տեղեկատվական տեսություններ և կիրառություններ» միջազգային գիտական ընկերությանը (ITHEA), «Գիտությունը և քաղաքակրթությունը Մետաքսե ճանապարհին» միջազգային ընկերությանը (ISSCSR), Հայկական ֆիզիկական ընկերությանը (APS), Հայկական աստղագիտական ընկերությանը (ArAS):

Արեգ Միքայելյանը 2020թարժանացել է ՀՀ նախագահի մրցանակի, 6 անգամ ճանաչվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի «Արդյունավետ գիտաշխատող» մրցույթի հաղթող, 2019թստացել է ՌԴ տուրիզմի միջազգային ակադեմիայի մեդալ, 2017թ.՝ «Տիգրան Մեծ» մեդալ: 2010թԱրեգ Միքայելյանին շնորհվել է ՄԱՄ-ՅՈՒՆԵՍԿՕ հավաստագիր: 2005թարժանացել է Համաշխարհային գագաթնաժողովի էլեկտրոնային գիտության մրցանակիԵվրասիական աստղագիտական ընկերության տարեկան մրցանակի: