Ներկայացված միջնորդությունը մենք գնահատում ենք ոչ թե անհիմն, այլ ակնհայտ անհիմն։ Արդարադատության նախարարության կողմից ներկայացված բոլոր փաստարկներն անհիմն են և մենք տվյալ դեպքում գործ ունենք մի հանգամանքի հետ, որ դատավորն առաջնորդվում է Վճռաբեկ դատարանի կողմից տվյալ նորմի տրված մենկաբանությամբ։ Հետագայում վերաքննիչը այդ նորմին հակասող մենկաբանութոյամբ դատական ակտ է կայացնում և նախարարությունը այդ հիմքով կարգապահական վարույթ է հարուցում։ Այսինքն սույն գործով ԲԴԽ-ն պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ արդյոք Վճռաբեկ դատարանի որոշմամբ առաջնորդվելու դեպքում կարելի է դատավորին պատասխանատվության ենթարկել, թե ոչ։ Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արտակ Ոսկանյանը։
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի հերթական նիստում ընթանում էր Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանին պատասխանատվության ենթարկելու հարցով նիստը:
Մանրամասները՝ տեսանյութում։



