Դատական համակարգում հայտնվելս նաեւ կոչված է, որ փորձեմ խնդիրների մի մասը վերացնել: Այս մասին Դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Գեւորգ Գյոզալյանը:
«Բավականին խնդիրներ ունենք, որոնք պետք է լուծվեն: Դրանք, ցավոք, ես դանդաղ եմ տեսնում: Կոնկրետ գործերի վերաբերյալ ես հնարավորություն չունեմ գնահատականներ տալու: Պատճառները բազմաթիվ են, սկսած սուբյեկտիվ գործոններից, վերջացրած օբյեկտիվ գործոններով: Մի բառով չեմ կարող ասել: Ունենք օրենսդրական խնդիրներ, մենք անձերի խնդիրներ ունենք: Դատավորներն անարդարության վերաբերյալ միշտ պետք է բարձրաձայնեն»,-ասաց նա:



