Արդյո՞ք կկասեցվեն Դավիթ Սանասարյանի լիազորութ...

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անդրադարձել է Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի կարգավիճակին և հարցին` արդյոք ինքը միջամտելու է, որպեսզի Դավիթ Սանասարյանի լիազորությունները կասեցվեն մինչ ԱԱԾ-ում քննվող գործի ավարտը:

«Այդ հարցին կպատասխանեմ զուտ տեսականորեն, այն դեպքերում, երբ հանրային ծառայողի նկատմամբ կիրականցվի քրեական հետապնդում և հիմքեր կլինեն, որ նա, շարունակելով պաշտոնավարումը, կարող է խոչընդոտել քննությանը, այդ դեպքերում դատախազը որոշում է կայացնում պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցնելու վերաբերյալ»,-մանրամասնեց նա: