Արդյոք Արշակ սրբազանն է պատկերված տեսանյութու...

Փաստաբան Արսեն Բաբայանը հրապարակել է Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունների կեղծ լինելը հաստատող փորձագիտական եզրակացությունները և դրանց հայերեն քաղվածքները։

Հիշեցնենք, որ Արշակ Սրբազանը ձերբակալվել է 2025 թ․ դեկտեմբերի 4-ին։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում):