Արդեն 10-ից ավելի ձերբակալված կա. նրանց թվում ավագանու անդամներ են և մեր դաշինքի աջակիցներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը:
Նշենք, որ ավելի վաղ Սևակ Խաչատրյանը հայտնել էր, որ այսօր վաղ առավոտից բռնաճնշումներ են սկսվել Վաղարշապատի ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր անձանց նկատմամբ: «Մինչ այս պահը տեղի են ունենում խուզարկություններ և ձերբակալություններ: Մեր տեղեկություններով այս պահին ձերբակալված է 5 անձ»,– հայտնել էր նա։
Այս առնչությամբ ՔԿ–ից միայն հայտնել են, որ Վաղարշապատում խուզարկություններն ու ձերբակալությունները Քննչական կոմիտեի տիրույթում են: Ավելի ուշ հանդես կգան պաշտոնական հաղորդագրությամբ:



