Արդարադատության փոխնախարարը Պրոբացիայի ծառայո...

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նորանշանակ տեղակալ Գուրգեն Աֆրիկյանին:

ԱՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով նորանշանակ տեղակալին՝ Լևոն Բալյանը հույս է հայտնել, որ Գուրգեն Աֆրիկյանն իր ունեցած փորձառությունը կներդնի Պրոբացիայի ծառայության բարեփոխումներին նպաստելու համար:

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ Պրոբացիայի ծառայությունից սպասելիքները մեծ են՝ ոլորտի բարեփոխման և ծառայության առջև դրված խնդիրների լուծման տեսանկյունից:

Գուրգեն Աֆրիկյանը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ իր փորձն ու գիտելիքները կծառայեցնի բարեփոխումների կատարման համար: