Արդարադատության նոր նախարարի նշանակման հարցը...

Հայաստանի արդարադատության նոր նախարարի նշանակման հարցը կքննարկվի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում։ Այս մասին հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ թեկնածուներ կան, և նրանց հարցը կքննարկվի իշխող կուսակցության վարչության նիստում։

«Ինչպես նախկինում, կլինի մամուլի հաղորդագրություն, և մենք կպարզենք՝ ունենք արդարադատության նոր նախարար, թե ոչ»,- ասաց Հովհաննիսյանը։