Արդարադատության նախարարը տեղեկություն չունի Վ...

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը տեղեկություն չունի Վալերի Պերմյակովի գտնվելու վայրի մասին։

Հիշեցնենք, որ ողբերգությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Մեղադրական եզրակացության համաձայն՝ ռուսական ռազմակայանի զինվոր Վալերի Պերմյակովը մտել է Ավետիսյանների տուն եւ կրակել բնակիչներ Աիդա Ավետիսյանի, Հասմիկ Ավետիսյանի, Սերյոժա Ավետիսյանի, Արմեն Ավետիսյանի, Արաքսյա Պողոսյանի եւ փոքրիկ Հասմիկ Ավետիսյանի վրա։ Հետո հինգ հարված է հասցրել փոքրիկ Սերյոժա Ավետիսյանին։ Երեխան մահացել է հիվանդանոցում յոթ օր հետո։ Դատավարությունը տեղի է ունեցել ռազմակայանի տարածքում։ Պերմյակովը դատապարտվել է ցմահ ազատազրկման։

Ինչպես տեղեկացրել է նախարարը հունվարի 14-ի մամուլի ասուլիսում, Պերմյակովի գտնվելու վայրի մասին տեղեկություն չկա, իսկ պատժի իրականացման մասին հայկական կողմը փորձում է քայլեր ձեռնարկել պարզելու համար։