Արդարադատության նախարարը Չեխիայի դեսպանի հետ...

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին:

Նախարարը ներկայացրել է արդարադատության ոլորտում ընթացող բարեփոխումների օրակարգը:

Հանդիպմանը Գրիգոր Մինասյանն անդրադարձել է հանրային կառավարման բարեփոխումների շուրջ իրականացվող աշխատանքներին: Ներկայացնելով՝ հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության ճանապարհային քարտեզը, նախարարը նշել է, որ այն Կառավարության կարևորագույն առաջնահերթություններից է քանի որ այն էապես նպաստելու է երկրի զարգացմանը:
Գրիգոր Մինասյանը խոսել է իրավական փոխօգնության ոլորտում առկա համաձայնագրերի, ինչպես նաև Չեխիայի հետ արդյունավետ համագործակցության մասին:

Նախարարը նաև անդրադարձ է կատարել դատական և իրավական բարեփոխումների շրջանակներում իրականացվող դատական համակարգի թվայնացման աշխատանքներին՝ ընդգծելով դրանց կարևորությունը: Միաժամանակ, քննարկել է Չեխիայում հանրային ծառայության ոլորտում իրականացված բարեփոխումների փորձին ծանոթանալու հնարավորության հարցը՝ մասնավորապես թվային կառավարման ոլորտում:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ այս բարեփոխումները կարևոր դեր ունեն ոլորտի զարգացման համար:
Պետր Պիրունչիկը կարևորել է երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ շարունակական քայլերի իրականացումը:
Նախարարն ու դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտին վերաբերելի մի շարք այլ հարցեր:
Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը ոլորտը զարգացնելու ուղղությամբ:

Возможно, это изображение 3 человека, люди стоят, люди сидят и в помещении

Возможно, это изображение 3 человека, люди сидят, люди стоят и в помещении