Արցախը տվել են ռուսները, ինչո՞ւ Ասադին կարողա...

ՀԱՊԿ հետ հարաբերությունները սառեցված է, և մենք արդեն կորցրել ենք Արցախը, ուրիշ բան եթե այնպիսի մթնոլորտ ստեղծվի, որ իրենք Արցախը հետ կվերադարձնեն, դա ուրիշ խնդիր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:

Մելքոնյանը պնդեց՝ Արցախն ով տվել է, նա էլ պետք է վերադարձնի:

Լրագրողների հարցերին թե ո՞վ է տվել Արցախը նա ասաց. «Արցախը տվել են ռուսները ադրբեջանցիների հետ համագործակցությամբ»:

Դիտարկումներին, թե Փաշինյանն է Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել, նա ասաց, որ մեր բոլոր ղեկավարներն էլ ճանաչել են Արցախն Ադրբեջանի կազմում:

«44-օրյա պատերազմից հետո մենք տեսանք, թե ինչ կատարվեց Արցախի գլխին: Արցախի անվտանգության խնդիրները Ռուսաստանը վերցրել էր իր վրա, նոյեմբերի 9-ի պայմանագրով և այդ պայմանագիրը չիրագործեց: Իրենք մինչև 2025 թվականը պետք է մնային Արցախում, բայց դուրս եկան Արցախից և Արցախն արդեն գրավվեց ադրբեջանցիների կողմից: Արցախը հանձնեցին, իրենք էլ դուրս եկան գնացին:

Երբ Ասադին կարողացան փրկել ինչու նույնն Արցախի ղեկավարությանը չփրկեցին, ես դրա պատասխանը չունեմ»,- եզրափակեց պատգամավորը: