Այս մարդիկ վախենում են իրենց ապագայի համար, քանի որ Արցախից հետո հիմա ամբողջովին վտանգված է ՀՀ ապագան: Այս մասին Ֆրանսիայի դեսպանատան առաջ ակցիայի ժամանակ հայտարարեց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը։
«Հիմա խնդրում ենք հումանիտար ապաստան, որովհետև այստեղ ապագա չենք տեսնում, նույնիսկ քաղաքական առումով է մութ։ Արցախի Հանրապետությունը կերան, հիմա էլ Հայաստանն են ուտելու: Հիմա էլ արցախցիների են մասերի բաժանում, որ իրար գլխի չհավաքվեն»,-ասաց նա։