
Ինչպես տեղեկացնում են ARMINSIDER տելեգրաման ալիքի աղբյուրները՝ Արցախում շարունակում են դժգոհություններ առաջացնել իշխանությունների անտարբերությունը որոշ անհետ կորած զինվորների ծնողների ոչ իրավական գործողությունների նկատմամբ:
Մեր տեղեկություներով, ծնողներն իրենց անպատժելի են համարում, քանի որ մտերիմ հարաբերություններ են հաստատել Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հետ:
Օրերս, երբ Հադրութի բնակիչներն ԱՀ նախագահի նստավայրի մոտ հավաքված են եղել՝ իրենց բնակարանային հարցերով նախագահին դիմելու համար, այդ պահին մոտակայքում են հայտնվել կերուխումից վերադարձած ու գինովցած ծնողները, ովքեր լեզվակռվի և քաշքշուքի մեջ են մտել հադրութցիների հետ, նրանց մեղադրելով չկռվելու, փախնելու և Հադրութը հանձնելու մեջ: Այդ պահին այդտեղ է գնտվել նաև ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը, բայց որևէ քայլ չի ձեռնարկել օրինախախտներին սաստելու համար:
Ամբողջական այստեղ