Արցախի Հանրապետությունում մայիսի 19-ի առավոտյան վերականգնվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հասանելիությունը:
Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ի Արցախի թղթակիցը:
«Ֆեյսբուք»-ը Ստեփանակերտում անհասանելի էր դարձել նախօրեին: Սոցիալական ցանցի խափանման պատճառների հետ կապված մանրամասներ դեռևս հայտնի չեն