Արցախում տեղի ունեցողին ցեղասպանության որակավ...

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը պատասխանել է լրագրողների հարցերին։ Այն հարցին, թե արդյո՞ք վերջին շրջանում Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացրած քայլերը չեն կարող բնորոշվել որպես ցեղասպանություն, ԱՄՆ դեսպանը հայտնել է, որ Արցախում տեղի ունեցողին ցեղասպանության որակավորում տալու իրավասություն չունի:

Ի պատասխան լրագրողների մեկ այլ հարցին, թե ԱՄՆ-ն որևէ պատժամիջոց չի ուզո՞ւմ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, քանի որ վերջինս այդպես էլ չի կատարում ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի` Լաչինի միջանցքն ապաշրջափակելու որոշումը, Քրիստինա Քվինը պատասխանել է.

«Այս պահին ԱՄՆ կողմից Ադրբեջանի դեմ կիրառված պատժամիջոցներ չկան, իսկ ապագայում ինչ կանենք՝ չեմ կարող մեկնաբանություն տալ»: