181 զինծառայող զոհված է ճանաչվել և 11 զինծառայող համարվում է անհետ կորած՝ սեպտեմբերի 19-20 ը ԼՂ-ում ծավալված մարտական գործողությունների հետևանքով։ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից «Ազատությանը» տեղեկացրել են, որ արդեն հատուցում է տրամադրվել 12 շահառուների։ Վաղը ևս 52 շահառուներ կստանան 5 կամ 10 միլիոն դրամի միանվագ հատուցումներ, որից հետո կստանան իրենց հասանելիք ամսական վճարները։
Հիմնադրամից վստահեցնում են՝ դիմումները Պաշտպանության նախարարությունից ստանալուց հետո հնարավորինս արագ հատուցումներ կտրամադրեն ապահովագրության իրավունք ունեցող բոլոր շահառուներին։