Արցախում պաշտոնապես ազդարարվել է ՀՅԴ Հայ դատի...

ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի կազմակերպմամբ՝ Ստեփանակերտում անցկացվել է ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակի բացման պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում ներկայացվել են Ղարաբաղյան հիմնախնդրի ներկա հանգրվանում Հայ դատի համաշխարհային ցանցի քաղաքական առաջնահերթություններն ու Հայ դատի Արցախի գրասենյակի գործունեության հիմնական ուղղությունները։ Այս մասին հայտնում են ՀՅԴ գրասենյակից։

«Պաշտոնական ընդունելությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Արցախի խորհրդարանի բոլոր խմբակցությունների և ՀՀ խորհրդարանի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչներ,  պաշտոնատար այլ անձինք»,- ասվում է հաղորդագրությունում։