Արցախի Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը։
Ինչպես հայտնեցին Արցախի ԱԺ-ից, օրակարգում ««Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման հարցն էր։
Օրինագիծը ներկայացրել է Արցախի արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը։
Նախագծով նախատեսվում է բռնազավթված տարածքների Արցախի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացման կիրառումն ապահովող օրենսդրական փոփոխությունները կատարել մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը:
Նախարարի փոխանցմամբ՝ օրենքի նախագծի անհրաժեշտությունը առաջացել է բռնազավթված տարածքներից տեղահանված Արցախի Հանրապետության քաղաքացիների ընտրություններին և հանրաքվեներին մասնակցության համար արդյունավետ և գործուն մեխանիզմներ մշակելու համար ավելի խորը և բազմակողմանի ուսումնասիրություններ անցկացնելու նպատակով ։
Պատգամավորների հարցերին նախարարը տվել է պարզաբանումներ։ Օրինագծի վերաբերյալ առաջարկությունները քննարկման կդրվեն։
3 կողմ ձայնով օրենքի նախագիծը դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ հերթական նիստի օրակարգում։