Արցախում հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ վատա...

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն ամբողջությամբ արգելափակելու հետևանքով Արցախում հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ վատանում է։ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Ստեփանակերտի ամենամեծ սուպերմարկետից տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ սուպերմարկետն ամբողջությամբ դատարկ է։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների բացակայությունը տառապանքներ է պատճառում 120 հազար մարդու, այդ թվում՝ 30 հազար երեխայի։ «Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղից հաղորդում է՝ փաստաթղթավորելով աղետալի հումանիտար հետևանքները և խնդրելով միջազգային անհապաղ միջամտության»,- գրել է Ստեփանյանը։