Արցախում հրադադարի խախտումներ են արձանագրվել

Ռուս խաղաղապահներն Արցախում հրադադարի երկու խախտում են արձանագրել՝ Մարտունու և Շուշիի շրջաններում։ Տուժածներ չկան։

Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում փաստերի առնչությամբ։

Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ի մայիսի 21-ի տեղեկագրում։