Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժման հանրահավաքի մասնակիցները քայլերթով շարժվում են դեպի ՌԴ խաղաղապահ զորակազմի զորակայան, որը գտնվում է Իվանյան համայնքում։
Հանրահավաքի մասնակիցները ՌԴ խաղաղապահներից կպահանջեն ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով և դադարեցնել հումանիտար աղետը։
Մինչ այդ հանրահավաքի մասնակիցները ԿԽՄԿ-ի Ստեփանակերտի գրասենյակի մոտ էին, որտեղ ԿԽՄԿ-ից պահանջեցին Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ ամբողջ իրականությունը ներկայացնել միջազգային բոլոր կառույցներին։