Արցախն իրավունք ունի ինքնորոշվել նույն Կոսովո...

Մոսկվացի քաղաքագետ, արևելագետ Կարինե Գևորգյանն անդրադառնալով Արցախի ու Հայաստանի վերաբերյալ   ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինի երեկ հնչեցրած հայտարարությանը, նշեց, որ նախագահ Պուտինը  հստակ արտահայտվեց՝ ասելով, որ Ռուսաստանը չի միջամտի այլ պետությունների գործերին․ «Պուտինն ընդգծեց, որ ցանկացած սցենար, որ կընտրի Հայաստանի իշխանությունն ու հայ ժողովուրդը, նույնությամբ կընտրի ՌԴ-ն։ Այսպես թե այնպես Ռուսատանը հետարքրված է  տարածաշրջանային անվտանգությամբ»,-ասաց Կարինե Գևորգյանը։

Հարցին , թե՝ ո՞րն է ի վերջո Արցախի փրկության հնարավորությունը մոսկվացի քաղաքագետը նշեց, որ Արցախն իրավունք ունի ինքնորոշվել  նույն Կոսովոյի սցենարով։ Նրա խոսքով Ռուսաստանը Ղրիմի,  Դոնբասի հարցում նույնպես գնաց նման ճանապարհով։