Արցախի Շահումյանի շրջանի Քնարավան գյուղի ռմբա...

Ադրբեջանական զինված ուժերն այսօր շարունակել են Արցախի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը, ինչը պատերազմական հանցագործություն է, ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: 

«Բացի տարբեր բնակավայրերում արձանագրված ավերածություններից, մենք տեղեկություններ ենք ստացել, որ Շահումյանի (Քարվաճառի) շրջանի Քնարավան գյուղի ռմբակոծության հետևանքով վիրավորվել է 1961թ. ծնված Մարինա Թևոսյանը», - նշել է Բեգլարյանը։