Այն, ինչ անում է Նիկոլը, ինձ համար պարզ է դեռևս 2018 թվականից։ Նա հստակ երկիրը տանում է նոր կապիտուլյացիայի։ Նա երեկվա իր ասուլիսի ժամանակ հասկացրեց, որ ինքը հերթով հանձնելով գնում է, հիմա էլ հանձնելու է Բերձորն ու Աղավնոն, իսկ որ գերիները չեն վերադառնում, ռուսներն են մեղավոր դրանում։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը։
«Այն, ինչ նա անում է, նորից եմ կրկնում, ինձ համար պարզ է դեռ 2018 թվականից, ինձ հիմա հետաքրքիր է այն մարդկանց կարծիքը, որոնք դեռ միամտաբար պաշտպանում են սրան։ Սրա ի՞նչն եք պաշտպանում, ես չեմ հասկանում։ Երեկ նա երեք վատ լուր է հաղորդել։ Արցախը հանձնվում է։ Հիմա ես ուզում եմ, որ Արցախի նախագահի աթոռին նստած անձը՝ Արայիկ Հարությունյանը, հստակ ասի՝ ինքը Նիկոլի՝ երեկվա հնչեցրած արտահայտությունների հետ համաձա՞յն է, թե՞ ոչ։ Նա ինչպես է վերաբերվում, որ Բերձորն ու Աղավնոն հանձնվում են ու արդեն կա գաղտնի պայմանավորվածություն։ Ես հենց հիմա կոչ եմ անում նաև Արցախի քաղաքական ուժերին հստակ գնահատական հնչեցնել ու հստակ պահանջել Արցախի նախագահից կարծիք հայտնել։ Նա պիտի ասի՝ համամի՞տ է Նիկոլի մտքերի հետ, թե՞ ոչ։ Արցախի թիվ մեկ թշնամին՝ Թուրքիայից ու Ադրբեջանից հետո, այս կապիտուլյանտ ռեժիմն է»,- հավելեց նա։



