Արցախի նախագահը ցավակցական ուղերձ է հղել Իժևս...

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցական ուղերձ է հղել Իժևսկում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ.

«Արցախում խոր ցավով տեղեկացանք Ռուսաստանի Դաշնության Ուդմուրտիայի Հանրապետության մայրաքաղաք Իժևսկի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության մասին, որը խլեց տասնյակ մարդկային կյանքեր։

Արցախի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում ողբերգական պատահարի զոհ դարձած աշակերտների և մեծահասակների հարազատներին ու մերձավորներին։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին։
Այս ծանր պահին եղբայրական ռուս ժողովրդի հետ միասին կիսում ենք կորստի վիշտն ու ցավը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նախագահը: