Արցախի ինքնորոշման իրավունքն անսակարկելի է․ Բ...

«Ուզում եմ բոլորիդփոխանցել Վեհափառ Հայրապետի ջերմ գնահատանքը, սերը  և օրհնությունը  այս նախաձեռնության առիթով բոլոր նախաձեռողներին, կազմակերպիչներին, բոլոր նրանց, ովքեր գոնե մեկ կտոր մտահոգություն ունեն իրենց սրտերում, մտքերում և ընդհանրապես կյանքի առաքելություն են դարձրել ։ Այս ամբողջ ժամանակահատվածում գիտեք, որ Վեհափառ Հայրապետը, Գերագույն հոգևո խորհրդի հետ միասին, բազմաթիվ առիթներով անդրադարձ է կատարել այսօրվա իրականությանը, որոնք մենք, ընդհանուր առմամբ, բնորոշում ենք որպես՝ գողացված  ուրախության իրականություն, խոցված իրականութուն  և, միևնույ ժամանակ, մեզ համար այն մնում է՝ վերականգնումի  ճանապարհ և   իրականություն»,-այս մասին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ  Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում կազմակերպված գիտագործնական համաժողովին հայտարարեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։