Արցախի հայաթափումը Շվեդիայի ՆԱՏՕ մտնելուն կող...

Արցախի հայաթափումը Շվեդիայի NATO մտնելուն կողմ քվեարկելու նախապայմաններից է և պատահական չի, որ Էրդողանը հենց Վիլնյուսի գագաթաժողովին ընթացքում հայտարարեց Արցախից խաղաղապահների դուրս բերելու մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա նաեւ նշել է. «Թուրքիայի հաջորդ պայմանը Սյունիքը Ադրբեջանին հանձնելն է։

Հայաստանի գործող կառավարությունը հենց այս ուղղությամբ է գիտակցված կերպով շարժվում։

Իրավիճակը կարող է փոխվել այս կառավարության հրաժարականով, սակայն դրա համար պետք է ժողովուրդ ունենալ»։