Արցախի և Գոլանի բարձունքների միջև երկու սկզբո...

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը ԼՂ կարգավորման համար «աննախադեպ բարենպաստ» էր համարել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունը Իսրայելի կողմից Հոլանի բարձունքները գրավելու մասին:

ԱՄՆ Սենատում լսումների ժամանակ Մայք Պոմպեոն ասել է, որ Իսրայելը Հոլանի Բարձունքները գրավել է իր կենսական անվտանգությունը պաշտպանելու և իր վրա հարձակումները կանխելու նպատակով։

«Մայք Պոմպեոն մի հայտարարություն է արել, որով Արցախին տվել է լեգիտիմ իրավունք իր ինքնիշխանությունը հաստատել 1992 -1994թթ. Արցախին պարտադրված պատերազմում Ադրբեջանի կողմից կորցրած տարածքների նկատմամբ։ Պետք է արձանագրել` միջազգային իրավունքում հաստատվեց նոր իրողություն, որը հավակնում է վերածվել միջազգային սովորութային իրավունքի աղբյուրի», - Facebook-իր էջում գրել էր Ղազինյանը:

Politik.am-ի հետ զրույցում քաղաքագետ Սուրեն Սարգսյանն ասաց, որ Արցախի և Գոլանի բարձունքների միջև երկու սկզբունքային տարբերություն կա: Ի տարբերություն Գոլանի բարձունքների, որոնք սկզբում զբաղեցվել են, իսկ հետո արդեն ամեկսացիայի են ենթարկվել Իսրայելի զինված ուժերի կողմից, Արցախի պատմությունը մի փոքր այլ է.

«Խնդիրն այն է, որ Արցախը ազատագրված, ոչ թե զավթված տարածք է: Պարոն Ղազինայնի հայտարարությանը նրանով եմ համաձայն, որ թե իրավական, թե քաղաքական առումով սա կարող է նախադեպ լինել, եթե օրինակ Նախիջևանի կամ Ադրբեջանի մեկ այլ տարածքից գնդակոծվի ՀՀ-ի կամ ԼՂ-ի ինչ որ մի հատված, ենթադրենք Տավուշի մարզը, և հայկական կողմը`  որպես պրեզենտիվ քայլ որոշում կայացնի ներխուժել և զավթել մի քանի բարձունք, հենակետ: Այս դեպքում հղում տալով նույն Գոլանի բարձունքերի պրոցեին` իհարկե հնարավոր է դիտարկել այդ հարցը այս կողմից»: