Արցախի դատախազությունը փաստեց, որ Փաշինյանը կ...

Արցախի Հանրապետության դատախազությունը վերջ դրեց տարիներ շարունակ շրջանառության մեջ պահվող այն սուտը, ըստ որի ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանը իր պաշտոնավարման ընթացքում  պետական միջոցների հաշվին իր համար առանձնատուն է կառուցել, հետո այն վաճառել է ՊԲ-ի վրա, իսկ վերջում բանակը առանձնատունը նվիրել է Մովսես Հակոբյանին։

Այսօր Արցախի դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որում մասնավորապես ասվում է․«Ինչպես դիտվում է կադաստրային գործում ներառված փաստաթղթերից, Մ. Հակոբյանին պատկանող բնակելի առանձնատան նկատմամբ սեփականության իրավունքի փոփոխություն երբևէ տեղի չի ունեցել, այն ԱՀ կառավարության կամ այլ սուբյեկտի կողմից չի գնվել և օտարման առարկա չի եղել:

ԱՀ ֆինանսների նախարարությանը և ԱՀ ներդրումային հիմնադրամին արված հարցումների պատասխաններից հետևում է, որ հիշյալ առանձնատան կառուցման, կատարած ծախսերի հատուցման կամ դրա հետ կապված որևէ այլ նպատակով ֆինանսական միջոցներ Մ.Հակոբյանին երբևէ չեն հատկացվել»:
Հիշեցնենք, որ այս կեղծ տեղեկատվությունը առաջին անգամ շրջանառության մեջ է դրվել 2016 թվականի՝ Ապրիլյան պատերազմից հետո, Արցախի ընդդիմադիր գործիչ Վահան Բադասյանի կողմից։ Հետագայում արևմտյան ֆինանսավորմամբ գործող լրատվամիջոցները լայն տիրաժավորեցին այս կեղծ տեղեկատվությունը։
Պատերազմից հետո, երբ գեներալ Մովսես Հակոբյանը սկսկեց խոսել իշխանությունների սխալների մասին նշված կեղծ տեղեկատվությունը կրկին շրջանառության մեջ դրվեց։ Սկզբում սրա մասին խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ օրերս այն օգտագործեց իշխանական պատգամավոր Արման Եղոյանը․ «Գեներալը առանձնատուն է կառուցել, հետո այն վաճառել է բանակին»,-հայտարարել էր Եղոյանը։
Ըստ էության Արցախի Հանրապետության դատախազությունը փաստեց, որ Նիկոլ Փաշինյանը ստել է և իր տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությունը։