Արցախի ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանի եզդ...

Ապրիլի 5-ին Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ընդունել է Հայաստանի եզդիական համայնքի մի խումբ անդամների՝ «Мала эздйа» շարժման ղեկավար Այսեր Իսայանի գլխավորությամբ։

Հյուրերի խնդրանքով Անվտանգության խորհրդի քարտուղարն անդրադարձել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո առկա իրավիճակին, Հանրապետության իշխանությունների կողմից երկրի անվտանգության աստիճանի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման ընթացքին։

Պատվիրակության անդամները փաստել են ազգային-ազատագրական շարժման բոլոր փուլերում հայ ազգի հետ համահավասար պահանջատեր լինելը, ինչպես նաեւ հավաստել Հայրենիքի պաշտպանության գործում իրենց պատրաստակամության մասին։ Երկուստեք կարեւորվել է Հայրենիքի վերականգման գործում բոլորի համախմբված եւ նվիրված աշխատանքը։