Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ապրիլի 17-ին Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցչությունում ընդունել է «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի նախագահ, «Սեր Արցախ» բարեգործական նախագծի հեղինակ, Վեսթբրուքի (ԱՄՆ) քաղաքային խորհրդի նախագահ Աննա Աստվածատուրյան-Թերքոթին:
Ինչպես տեղեկացնում է Արցախի ԱԳՆ-ն զրուցակիցները քննարկել են շրջափակման պատճառով Արցախում առաջացած հումանիտար խնդիրները։
Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել հյուրին՝ արցախյան հիմնախնդրի մասին տեղեկացվածության բարձրացմանն ուղղված շարունակական ջանքերի և Արցախում իրականացվող բարեգործական ծրագրերի համար։