Արցախի ԱԱԾ տնօրենի տեղակալն ազատվել է աշխատան...

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր։

Ինչպես «Politik.am»-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, համաձայն հրամանագրերի՝ Հունան Նելսոնի Հայրումյանն ազատվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Վահրամ Արթուրի Պողոսյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ - նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: