
Արցախցիները բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ կառավարության շենքի մոտ: Նրանք բողոքում են աջակցության ծրագրերից, որոնք աստիճանաբար կրճատվում են, և եթե անհապաղ չլուծվեն հատկապես բնակարանների, կեցության հարցերը, իրենք կհայտնվեն փողոցում։
Բողոքի ակցիա իրականացնող արցախցիները նամակ են հանձնել կառավարությանը:
Արցախցի հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ արցախցիների բնակարանային ապահովման ծրագրով կեցության խնդիրը կարող են լուծել շատ փոքր թվով ընտանիքներ, իսկ բնակարան ձեռք բերելու համար անհրաժեշտ լրացուցիչ գումարը տրամադրելու համար բանկերը գնահատում են եկամուտները:
Արցախցիները նշում են, որ այստեղ ևս բախվում են լուրջ խնդրի, քանի որ չունեն բավարար եկամուտներ բանկից մերժում չստանալու համար։