ԼՂ-ից բռնի տեղահանվածները ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո էլ շարունակում են օգտվել աջակցության ծրագրերից։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Ազգային ժողովում ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոեւայի այն հարցին, թե արդյո՞ք ՀՀ քաղաքացիության համար դիմողները զրկվում են աջակցության ծրագրերից։
«ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար հայտարարված աջակցության տարբեր ծրագրերը մենք չենք կապում, նման բան չկա»,- ասաց նախարարը։
Զեմֆիրա Միրզոեւան օրինակ բերեց, որ Անձնագրային բաժանմունքում են արցախցիներին նման ինֆորմաիցա փոխանցել, Մկրտչյանն էլ պնդեց, որ նման բան չկա․ «Չկա նման բան, եթե կոնկրետ դեպք է եղել, փոխանցեք, մենք կաշխատենք։ Մեր աջակցության ծրագրերում սահմանափակում չկա դրած՝ եթե դու դառնում ես ՀՀ քաղաքացի, ապա չես օգտվում»։