Կուսակցությունում սիրում են ցանկացած իրավիճակ վերլուծել և դասեր քաղել:
Այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՍՄՆ նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով Սասուն Միքայելյան-Ռոմանոս Պետրոսյան լարված հարաբերությունների մասին հարցին:
«Յուրաքանչյուր իրավիճակում կուսակցությունում քննարկում կա և կա լուծում: Չեմ կարծում որ ունենք իրավիճակ, որտեղ կան անլուծելի խնդիրներ: Մեր կուսակցությունը իշխող, մեծացող քաղաքական ուժ է, միշտ եղել է հրապարակային: Խնդիր չեմ տեսնում, բանավեճ է, կարգավորումներ կլինեն:
Կուսակցությունում ներքին խմբեր հատկապես ընտրությունների ժամանակ ես չեմ նկատել: Սասուն Միքայելյանը ունի մտահոգություններ, մենք այդ մտահոգությունները կքննարկենք: Մենք զերծ ենք ինտրիգներից, պայմանավորվածություններից: Միքայելյանի արտահայտած մտքերը և արտահայտությունեերը անպայման կքննարկենք դեռևս չենք քննարկել նման հարցեր»-ասաց Հարությունյանը:



