Շատերի համար անհասկանալի է, թե ովքեր են Երևանում վերջին օրերին կազմակերպվող արցախահայերի բողոքի ակցիաների հետևում կանգնած։ Politik.am-ի աղբյուրների փոխանցմամբ բողոքի ակցիաների կազմակերպիչը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն է։ Երևանում նրա հրահանգով մարդ հավաքողներն իհարկե չգիտեն որն է նպատակը իրենց հավաքների, բայց հստակ հրահանգ են ստացել Արայիկ Հարությունյանից, որ որևէ պարագայում չմեղադրեն Նիկոլ Փաշինյանին և հանկարծ բողոքի ակցիա չիրականացնեն կառավարության շենքի դիմաց։
Մեր աղբյուրների փոխանցմամբ առաջին օրերին հավաքներին մասնակցած շատ գործիչներ հասկանալով, որ այս ամենի հետևում կանգնած է Արայիկ Հարությունյանը հրաժարվել են մասնակցել հաջորդ հավաքներին։ Այդ գործիչները չեն բացառում, որ անգամ Նիկոլ Փաշինյանը կանգնած լինի այս ամենի հետևում, քանի որ կազմակերպիչները ամեն կերպ հրաժարվում են մեղավորների ցուցակում նրա անունը նշել։ Այսօր անգամ ցուցարարներից մեկը փախել էր այն լրագրողներից, ովքեր Նիկոլ Փաշինյանին առնչվող հարց էին հնչեցրել։



