Արայիկ Հարությունյանը հանդիպել է Սամվել Բաբայ...

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ փետրվարի 17-ին, ընդունել է երկրի Ազգային ժողովի «Միասնական հայրենիք» խմբակցության անդամներին:

Ինչպես տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, քննարկվել են Արցախի ռազմաքաղաքական իրավիճակին, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից շարունակվող շրջափակման պայմաններում երկրում ծագած սոցիալ-տնտեսական խնդիրներին վերաբերող հարցեր:

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է իրադրության հաղթահարման ուղղությամբ գործադիր իշխանության կողմից ձեռնարկվող քայլերը: Հատուկ անդրադարձ է եղել Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ Արցախի Սահմանադրության փոփոխության հարցին:

Արայիկ Հարությունյանն ընդգծել է ստեղծված բարդ պայմաններում ներքին կայունության պահպանման անհրաժեշտությունը եւ այդ հարցում խորհրդարանի ունեցած առանցքային դերակատարությունը: