Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱԺ «Ազատ հայ...

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 17-ին ընդունել է ԱՀ Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավորներին։

Նախագահը ներկայացրել է արտաքին քաղաքական դաշտում վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես՝ անդրադարձել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում կայացած քննարկումներին։

Պատգամավորների հետ հանդիպմանը նախագահ Հարությունյանն անդրադարձել է նաև երկրում ստեղծված ծանրագույն սոցիալ-տնտեսական իրավիճակին, ընդգծել հումանիտար աղետի հաղթահարման նպատակով արտաքին և ներքին ներուժի համակարգված օգտագործման անհրաժեշտությունը։