Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին դեկտեմբերի 17-ին կայցելի Ռուսաստան և բանակցություններ կվարի Սերգեյ Լավրովի հետ, այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Ավելի վաղ, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ Արաղչին դեկտեմբերի 15-ին կայցելի Բելառուս, իսկ դեկտեմբերի 16-17-ին՝ Ռուսաստան։ Բաղային պարզաբանել է, որ Արաղչին դեկտեմբերի 16-ին կհանդիպի Պետդումայի ներկայացուցիչների հետ, իսկ դեկտեմբերի 17-ին՝ Սերգեյ Լավրովի հետ։



