Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների պայմանները և հաստատել իրանական կողմի պատրաստակամությունը դրանց նկատմամբ։ Սակայն, նրա կարծիքով, այդ բանակցությունները պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի և շահերի սկզբունքների վրա։ Բեյրութում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նրա հնչեցրած խոսքերն է մեջբերում Al Arabiya պարբերականը։
Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը պատրաստ է պատերազմին: Նա նշել է, որ Լիբանան կատարած իր այցի նպատակն է ընդլայնել երկկողմ կապերը և քննարկել Իսրայելի կողմից տարածաշրջանային անվտանգությանը ներկայացվող «մարտահրավերներն ու սպառնալիքները»:
Հունվարի սկզբին Իրանի Իսլամական Հանրապետությունում բողոքի ցույցեր տեղի ունեցան։ Խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը սպառնացել է հարվածել ԱՄՆ ռազմական բազաներին, եթե նրանք միջամտեն երկրի իրադարձություններին։



