
Առավոտյան մի 15-20 րոպե կրակոցներ կային, հիմա արդեն չկա։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը։
«Առավոտյան կրակոցներից երկու տանիք է վնասվել, գնդակը մտել է այս կողմով, այն կողմով դուրս է եկել։ Մարդիկ չեն հասկանում՝ ինչ վիճակում են ապրում, բայց հուսահատ չեն»,–ասաց նա։
Հարցին՝ վերջին անգամ երբ էին կրակել, Բաղդասարյանը պատասխանեց. «Վերջին մի երեք օրը հաճախակի լինում էր մի 5-10 րոպե, իսկ 2023 թվից մինչև փետրվարի 13-ը, երբ միջադեպ եղավ այստեղ, չկար նման բան, խախանդ էր։
Այսօրվա կրակոցներն էլ թիրախային չեն եղել։ Պատահաբար կրակոցը դիպել է տանիքին, իսկ մնացած անգամները թիրախային չի եղել։ Դե պարզ է, կրակոցներն անհանգստացնում են, սպասում ենք լավին։
Դե գյուղը հենց դիրքերին մոտիկ է, ինքը գյուղը փռված է, մեկի կիլոմետր երկարություն ունի, դիրքերն էլ դիմացն են, շատ չի էլի հեռու»,–ասաց նա։